Հանրահայտ Goal.com ֆուտբոլային կայքը տեղեկացնում է, որ անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին 1 մլն ֆունտ
ստեռլինգ պարգևավճար է ստացել այն բանի համար, որ կարողացել է "քաղաքաբնակներին"
դուրս բերել 2011-12թթ. "Չեմպիոնների լիգայի"
խաղարկություն:
Միևնույն ժամանակ, "Մանչեսթեր Սիթիի" սեփականատեր շեյխ
Մանսուրը` Անգլիայի գավաթի
խաղարկությունում հաղթելու համար, իտալացի մասնագետին և թիմի բոլոր
ֆուտբոլիստներին խոստացել է մոտ ժամանակներս վճարել ևս մեկ պատկառելի պարգևավճար:
Հիշեցնենք, որ Անգլիայի "Պրեմիեր լիգայի" մրցաշարային աղյուսակում
"Մանչեսթեր Սիթին" երեկ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, միևնույն ժամանակ պահպանելով Լոնդոնի "Արսենալին" առաջատար եռյակից դուրս մղելու բոլոր
հնարավորությունները, որից էլ օգտվելով` Մանչինիի թիմը երեկ հաղթեց "Սթոք սիթիին" խոշոր 3-0 հաշվով` Վենգերի թիմից առաջ անցավ 1 միավորով:
|