18:17 Մանչինին ցանկանում էր տեսնել Ռունիի որակազրկումը | |
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին զարմացրել է այն փաստը, որ "Մանչեսթեր Յունայթեդի" անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիին հաջողվել է խուսափել որակազրկումից Անգլիայի առաջնության "Ուիգանի" հետ հանդիպմանը հակառակորդին արմունկով հարվածելու համար: Անգլիական The Telegraph պարբերականի լրագրողի հետ հանդիպման ժամանակ իտալացի մասնագետն իր խոսքում նշել է. "Իմ կարծիքով, Ռունին պետք է կարմիր քարտ ստանար: Դա ակնհայտ կանոնների խախտում էր: Կարծում եմ, նման բան պատահում է բոլոր երկրներում, երբ խոշոր ակումբներին մի փոքր այլ կերպ են վերաբերվում: Երբեմն մրցավարները կարող են սխալներ թույլ տալ, բայց ես կարծում եմ, որ այդ դրվագում Ռունին խախտեց խաղի կանոնները, և դա չպետք է վրիպեր մրցավարի աչքից":
| |
|
Total comments: 0 | |