14:20 Մանչինին որս է հայտարարել | |
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին լրագրողներին պատմել է իր տրանսֆերային նպատակների մասին, ինչպես նաև խոսել է թիմի այն ֆուտբոլիստներից, որոնց ապագան դեռևս մշուշոտ է: Բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվական գործակալությունը մեջբերում է իտալացի "քաղաքաբնակի" խոսքերը. "Ու՞մ ես կընտրեի: Վան Պերսիի՞ն, թե՞ Կավանիին: Հոլանդացին ի ծնե մարտիկ է, իսկ ահա ուրուգվայցին ունի այն բոլոր գործոնները, որոնք անհրաժեշտ են իդեալական հարձակվողին: Երբ ես դեռ "Ինտերում" էի, իսկ Կավանին էլ խաղում էր "Պալերմոյում", շատ էի ցանկանում թիմ բերել Կավանիին: Սակայն Կավանիին ձեռք բերելը շատ դժվար գործ է, քանի որ ուրուգվայցու համար "Նապոլին" անհավանական մեծ գումարներ է ցանկանում: Իսկ ահա վան Պերսին համեմատաբար ավելի էժան է:
Կելինի՞: Ես այս տարբերակը դիտարկում էի նախորդ տարի, սակայն հիմա ավելի լավ տարբերակներ կան: Տիագո Սի՞լվա: "Միլանը" չի վաճառի նրան: Տևե՞ս: Ես նրան արդեն ներել եմ` չնայած, որ նա բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը: Եթե անձամբ նա չցանկացավ լքել ակումբը, ապա մենք չենք վաճառի նրան: Կոլա՞րով: Ես ցանկանում եմ նրան պահել թիմում, սակայն նա վերջին մի քանի ամիսներում գրեթե չի ընդգրկվել թիմի հիմնական կազմում, որը, ըստ իս, նրան շատ է տխրեցրել": | |
|
Total comments: 0 | |