Home » 2013 » Փետրվար » 9 » Մանիշե. "Մոուրինյոյին չեն սիրում Իսպանիայում"
15:45
Մանիշե. "Մոուրինյոյին չեն սիրում Իսպանիայում"
 Պորտուգալական "Պորտուի" նախկին կիսապաշտպան Մանիշեն վառ տպավորություններն է հայտնել իր նախկին գլխավոր մարզչից՝ Ժոզե Մոուրինյոյից, ով ներկայումս էլ գլխավորում է Մադրիդի "Ռեալը": "Նա իրոք յուրահատուկ մասնագետ է: Պատահական չեն նրան այդպես կոչում: Նրա արդյունքների 85 տոկոսը խաղացողների հետ շփման հոգեբանության մեջ է: Կարևոր է, թե նա ինչպես է խոսում բոլոր խաղացողների հետ: Թե ինչու է նրա մոտ այսօր այսպիսի ծանր իրավիճակ ստեղծվել, երևի թե անբացատրելի է: Գո՞ւցե իսպանացիներն են մեղավոր: Նրանք միշտ էլ չեն սիրում պորտուգալացիներին, ովքեր հաջողության են հասնում իրենց երկրում: Ամեն դեպքում, պետք է խոստովանել, որ Ժոզե Մոուրինյոն փառահեղ անձնավորություն է, հաղթող",- ասել է Մանիշեն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 498 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0