14:30 Մանուել Նոյեր. "Կհուսամ, որ "Շալկեի" հետ խաղում ինձ կծափահարեն" | |
Գերմանիայի ազգային առաջնության 6-րդ տուրի շրջանակներում "Շալկե 04"-ի հետ հանդիպման նախաշեմին Մյունխենի "Բավարիայի" դարպասապահ Մանուել Նոյերը նշել է, որ անհամբերությամբ է սպասում այդ խաղին: 25-ամյա դարպասապահը հույս է հայտնել, որ մրցակցի երկրպագուները իրեն ծափահարությունների կարժանացնեն, քանի որ նախորդ մրցաշրջանում ինքը հանդես է եկել հենց գելզենկիրխենցիների կազմում` 6 մրցաշրջան անցակցենոլ այս համեստ ակումբում: Բրիտանական հեղինակավոր Sky Sports հեռուստաընկերությունը մեջբերում է գերմանացի դարպասապահի խոսքերը. "Անհամբերությամբ սպասում եմ "Շալկեի" հետ կայանալիք հանդիպմանը: Ուրախ կլինեմ տեսնել նախկին խաղընկերներիս: Վստահ եմ, որ հետաքրքրիր հանդիպում է սպասվում բոլորիս: Ամեն դեպքում, հուսով եմ, որ կարժանանամ ծափահարությունների: Շատ երկրպագուներ հասկանում են իմ որոշումը: Դա իմ աշխատանքն է, ես Մյունխեն եմ տեղափոխվել փող աշխատելու համար":
| |
|
Total comments: 0 | |