09:24 Մանրամասներ Հայաստանի ազգային ընտրանու խաղերի մասին | |
![]() Հարկ է հիշեցնել, որ Հայաստանի ու Բելառուսի ազգային հավաքականները 2010թ.-ի փետրվարին ընկերական հանդիպում էին անցկացրել Թուրքիայի Անթալիա քաղաքում: Այդ ժամանակ բելառուսները հաղթել էին 3-1 հաշվով, իսկ 2008թ.-ի փետրվարին էլ Հայաստանը Մալթայում Բելառուսին հաղթել էր 2-1 հաշվով: Նշենք, որ կողմերը ժամանակին մրցակիցներ են եղել նաև Աշխարհի առաջնության ընտրական փուլում: Հավելենք, որ փետրվարի 28-ին Հայաստանը Լիմասոլում ընկերական հանդիպում կանցկացնի Սերբիայի հետ, իսկ մեկ օր անց Լարնակայում կհանդիպի Կանադայի ազգային ընտրանուն: Սպասվում է, որ Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի այս տարվա մայիսին` հյուրընկալվելով Ֆրանսիայի հավաքականին:
| |
|
Total comments: 0 | |