Հռոմեական "Լացիոյի" և Իտալիայի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան Ստեֆանո Մաուրին կենթարկվի ոտքի ազդրի մկանի վիրահատության: Բանն այն է, որ վերջին ժամանակներս Մաուրին ոտքի ազդրի հատվածում ցավեր էր զգում, որի պատճառով "Լացիոյի" բժշկական շտաբի ներկայացուցիչները որոշում են կայացրել դիմել վիրաբուժական միջամտությանը: Ըստ նախնական տեղեկությունների` Մաուրին կվիրահատվի վաղը` նոյեմբերի 4-ին: