14:24 Մաքսվելը ապրում է ապագայի մասին մտորելով | |
Ֆրանսիական "ՊՍԺ"-ի նորաթուխ պաշտպան Մաքսվելը երեկ վերջապես հայտնել է, թե ինչու որոշեց հեռանալ 2011թ.-ի Աշխարհի լավագույն թիմից, ավելին նա նշել է, որ այդտեղ է խաղում աշխարհի լավագույն ձախ պաշտպանը` Էրիկ Աբիդալը, որի հետ միշտ մրցակցել էլ հաճելի զբաղմունք էր: "Ամենահեշտ տարբերակը "Բարսելոնայում" մնալն էր: Այստեղ` Փարիզում, ինձ համար մի շարք մարտահրավերներ են ստեղծված, որոնք պետք է հաղթահարել ամեն գնով: "ՊՍԺ"-ն ապագայի թիմ է, իսկ "Բարսելոնան"` ներկայի հզոր ակումբ, այնպես որ ես ավելի շատ հետաքրքրվում եմ ապագայով",- ասել է բրազիլացի պաշտպանը:
| |
|
Total comments: 0 | |