17:26 Մարադոնա. "Բավարիան" կհաղթի "Ռեալին" | |
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնան հիմա էլ որոշել է քննարկել ֆուտբոլային էկոնոմիկան: Այս առիթով ֆուտբոլիստը քննարկել է Մյունխենի "Բավարիայի" և Մադրիդի "Ռեալի" հակամարտությունը` նշելով, թե այս երկու գերհզոր ակումբներից հատկապես որն է դուրս գալու "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է Մարադոնայի խոսքերը. "Բավարիան" 9%-ով պատկանում է Adidas ընկերությանը, նույնքան տոկոսով` Audi ընկերությանը, իսկ ահա մնացած 82%-ը պատկանում է այլ անձանց: Այս թիմի իրական տերերը երկրպագուներն են, և ակումբը մարքեթինգային քաղաքականությունը վարում է` հաշվի առնելով բոլորի ցանկությունները: Նրանք անտեղի գումարներ չեն ծախսում: Այս բոլորը լավ կանոնակարգված թիմի մասին են նշում: Ես անձամբ կարծում եմ, որ "Բավարիան" կհաղթի "Ռեալին" և դուրս կգա "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ` այն անցկացնելով սեփական հարկի տակ` "Ալիանս Արենա" մարզադաշտում: "Բավարիայի" համար հիանալի եզրափակիչ կլինի` այն անցկացնելով սեփական պատերի ներքո: Տեսեք, "Մանչեսթեր Սիթին" այս երկու տարվա ընթացքում տրանսֆերների վրա շուրջ 250 մլն ֆունտ ստեռլինգ է ծախսել, իսկ ահա Ռոման Աբրամովիչն էլ "Չելսին" հզորացնելու համար ունեցել է 80 մլն ֆունտ պակասորդ: Այսպիսի ակումբներն ունեն միլիարդատեր սեփականատերեր, որոնց հաշվին անընդհատ գումարներ են ծախսում: Միթե՞ սա է թիմ կառուցելու և կառավարելու լավագույն միջոցը: Ես այդպես չեմ կարծում: Դա հնացած մեթոդ է":
| |
|
Total comments: 0 | |