Home » 2013 » Հունվար » 16 » Մարադոնան հեռանում է ֆուտբոլային ոլորտից
11:03
Մարադոնան հեռանում է ֆուտբոլային ոլորտից
 Արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ, ներկայումս էլ մարզիչ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ ինքը այլևս չի ցանկանում աշխատել ֆուտբոլային ոլորտում: Այս որոշման պատճառն է դարձել արգենտինական "Ռիվեր Փլեյթի" կողմից իրականացված մի գործողություն. թիմը դեռևս նոյեմբերին հեռացրել է գլխավոր մարզիչ Մաթիաս Ալմեյդային և շատ արագ նրան փոխարինող է գտել: "Ինձ համար տհաճ էր, երբ նրանք հեռացրին Ալմեյդային, և մինչև կիրակի նոր մարզիչ նշանակեցին Ռամոն Դիասի տեսքով: Ես այլևս չեմ ուզում ֆուտբոլի մեջ լինել: Նոր գլխավոր մարզիչ գտնել ընդամենը 3 օրից, դա ուղղակի ահավոր է",- ասել է լեգենդար արգենտինացին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 363 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0