18:23 Մարադոնան Կասսանոյին նամակ է ուղարկել | |
![]() Հիշեցնենք, որ Իտալիայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Կասսանոն անմիջապես հոսպիտալացվել է Միլանի օդանավակայանում: Կասսանոն կատակում էր թիմակիցների հետ, երբ հանկարծ տեսողության վատթարացում է նկատել, ինչպես նաև խոսելու և քայլելու դժվարություն է զգացել: Շաբաթ օրը իտալացին ընդհանուր բուժզննում է անցել, որի արդյունքում հաստատվել է սրտի վիրահատության անհրաժեշտությունը: Կասսանոյի մոտ սրտի անոմալիաներ է հայտնաբերվել, որի պատճառով վատանում է արյան շրջաառությունը գլխում: Այսօր պարզվել է, որ երեկ Կասսանոյին վիրահատել են, որը լավ է անցել: Այս վիրահատությունից ամբողջությամբ ապաքինվելու համար Կասսանոն խաղադաշտում չի հայտնվի շուրջ կես տարի: Այս կապակցությամբ "Միլանի" փոխնախագահ Ադրիանո Գալիանին ասել է. "Նախնական տեղեկություններով` Կասսանոն խաղադաշտ կվերադառնա 4.5 կամ 6 ամիս անց": Ինչ վերաբերում է Գատուզոյին, ապա իտալացին շարքից դուրս եկավ Կասսանոյի հոսպիտալացվելուց մեկ շաբաթ առաջ: Ըստ նախնական հետազոտությունների` Գատուզոյի մոտ ձախ աչքի կուրացում է նկատվում: Իր կուրացման մասին Գատուզոն ասել է. "Ես տեսնում եմ Իբրահիմովիչին, սակայն երևում են միանգամից 4 ֆուտբոլիստներ": Առողջական խնդիրների պատճառով իտալացին կարող է բաց թողնել մի քանի ամիս կամ ողջ մրցաշրջանը:
| |
|
Total comments: 0 | |