Ինչպես տեղեկացնում է Gulfnews լրատվական գործակալությունը, Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար 10 համար Դիեգո Արմանդո Մարադոնան, ով այժմ գլխավորում է արաբական "Ալ-Վասլ" ակումբը, այսօր տեղափոխվել է հիվանդանոց: Մարադոնայի` հիվանդանոցում հայտնվելու պատճառը նրա երիկամներում քարերի հայտնաբերումն է: Ըստ տեղեկությունների` վիրահատությունը կլինի հենց այսօր երեկոյան:
|