Home » 2012»Մարտ»31 » Մարադոնան վիճաբանում է երկրպագուների հետ
15:47
Մարադոնան վիճաբանում է երկրպագուների հետ
Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնությունում հանդես եկող "Ալ-Վասլայի" հերթական խաղի ժամանակ ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան ակտիվորեն վիճաբանել է թիմի երկրպագուներից մի քանիսի հետ: Երկրպագուները հանդիպման ընթացքում վիրավորել են Մարադոնայի կնոջը, ինչից հետո կատաղած Մարադոնան հայտնվել է տրիբունաներում: "Տղամարդիկ երբեմն վախկոտ են լինում, և որոշում են վիրավորել կնոջը: Եթե ինձ ասելու բան ունեն, թող ինձ ասեն, ոչ թե կնոջս: Ես երբեք չեմ թողնի, որ ինչ-որ դեղնակտուց վիրավորի իմ առաքինի կնոջը: Ես կսատկացնեմ նրան",- ասել է Մարադոնան նետվելով երկրպագուների վրա: