Home » 2011 » Դեկտեմբեր » 30 » Մարադոնային կրկին տուգանել են "երկար լեզու" ունենալու համար
18:29
Մարադոնային կրկին տուգանել են "երկար լեզու" ունենալու համար
 Բուն նյութին անցնելուց առաջ հիշեցնենք, որ ներկայիս դրությամբ Դիեգո Արմանդո Մարադոնան գլխավորում է ԱՄԷ-ի առաջնությունում հանդես եկող "Ալ-Բասլ" ակումբը:
     ԱՄԷ-ի ընթացիկ մրցաշրջանի շրջանակներում "Ալ-Աինայի" հետ կայացած հանդիպման ժամանակ արգենտինացի մասնագետին դուր չեկավ այն, որ մրցակից թիմի գլխավոր մարզիչ Կոսմին Օլարոյը որոշեց նշել իր սաների հաղթանակը հենց մարզադաշտում: Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար հարձակվող Մարադոնան լրագրողների հետ զրուցեց մրցակից թիմի մարզչի կատարած արարքի մասին` այն անվանելով "անշնորհքություն": Այս արտահայտության համար ԱՄԷ-ի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել պատժել արգենտինացուն` վերջինիս տուգանելով շուրջ 9000 դիրհամով, որը մոտ 2500 դոլարին համարժեք գումար է, ինչպես նաև նախազգուշացում տալ: Այս ամենին հակառակ` Մարադոնան հայտարարել է, որ ինքը շարունակելու է քննադատել Օլարոյին:
     Հավելենք, որ արաբական քաղաքներում անշնորհքության մեջ մեղադրելը մեծ հանցագործություն է համարվում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 593 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0