11:49 "Մարականան" կվերակառուցվի | |
2014թ. Հարավամերիկյան Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատ-րաստական աշխատանքների շրջանակում կվերակառուցվի բրազիլական հանրահայտ "Մարականա" մարզադաշտի տանիքը:
Բրազիլիայի մշակութային ժառանգության պետական կոմիտեն տանիքի վերակառուցման թույլտվությունն արդեն վաղուց տվել է: Հիշեցնենք, որ "Մարականան" այժմ 82 հազար հանդիսատես է տեղավորում, թեև նախկինում մոտ 200 հազար մարդ էր տեղավորում (դա պատահել է հեռավոր 1950թ., երբ "Մարականայում" միաժամանակ հանդիպում են դիտել 199.854 մարդ): Վերակառուցումը կկատարվի համաձայն ՖԻՖԱ-ի բոլոր կանոնների. 2014թ. աշխարհի առաջնությունն ընդունող բոլոր մարզադաշտերը պետք է հանդիսատեսների նստատեղերը ծածկող, պաշտպանող տանիք ունենան: Նախատեսվում է, որ շինարարությունը կավարտվի 2012թ. դեկտեմբերին: | |
|
Total comments: 1 | |
| |