Ինչպես հաղորդում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, բրազիլական հանրահայտ "Մարականա" մարզադաշտում, որտեղ կկայանա 2014թ.-ի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը, վերանորոգման աշխատանքները գործադուլից հետո վերսկսվել են: Նշենք, որ աշխատանքները համակարգող ղեկավարը համաձայնել է բարելավել աշխատանքային պայմանները և աշխատողներին տրամադրել բժշկական ապահովագրություն: Հիշեցնենք, որ գործադուլը սկսվել էր անցած չորեքշաբթի այն բանից հետո, երբ աշխատողներից մեկը մահացու լուրջ վնասվածք էր ստացել շինարարության ժամանակ տեղի ունեցած պայթյունից:
|