Home » 2013 » Հունվար » 25 » MARCA-ն շարունակում է պնդել, որ "Ռեալում" կան մեծ խնդիրներ
08:36
MARCA-ն շարունակում է պնդել, որ "Ռեալում" կան մեծ խնդիրներ
 Իսպանական MARCA հանդեսն այսօր առավոտյան պատասխանել է Մադրիդի "Ռեալի" նախագահ Ֆլորենտինո Պերեսի հայտարարությանը, թե իբր "Արքայական ակումբում" ամեն բան կարգին է և իսպանական մամուլը, ի դեմս MARCA-ի սուտ լուրեր է տարածում` թիմին անկայունություն հաղորդելով: Պարբերականն էլ այսօր առավոտյան լույս է տեսել` առաջին էջին ունենալով լրագրողի և Մադրիդի "Ռեալի" ներկայացուցիչներից մեկի փոխադարձ հաղորդագրությունները: MARCA-ի գլխավոր վերնագիրն էր "MARCA-ն չի խաբում": Ուշադրությամբ հաղորդագրությունները կարդալով` "Ռեալի" ներկայացուցիչը անկախ աղբյուրի տեսքով հաստատում է, որ ակումբի մի քանի ֆուտբոլիստներ կհեռանան, եթե Ժոզե Մոուրինյոն չհեռացվի այս մրցաշրջանի ավարտից հետո: "Հեռանալ է պատրաստվում ոչ միան X-ը (խմբ. անունը հատուկ կերպով մաքրել են լուսանկարից), այլև շատերը",- ասվում է հաղորդագրության մեջ: MARCA-ն նաև նոր կարգախոս է ընտրել` "Ինֆորմացիա տալ, չի նշանակում անկայուն դարձնել":
    Հավելենք, որ դեռ երեկ "Արքայական ակումբի" նախագահը հայտարարեց, որ թիմի առաջատարների հեռանալու մասին տարածված լուրերը սուտ են, և դա արվում է ակումբին անկայություն հաղորդելու նպատակով: Միևնույն ժամանակ "Ռեալի" դարպասապահ Իկեր Կասիլյասը և պաշտպան Սերխիո Ռամոսը հանդես էին եկել պաշտոնական հայտարարությամբ` հերքելով այն լուրերը, թե իբր ակումբի ղեկավարությանը վերջնագիր են ներկայացրել` ասելով. "Ընտրե՛ք` կա՛մ մենք, կա՛մ Ժոզե Մոուրինյոն":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 404 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0