12:49 Մարեկ Համշիկին այլ բան են տվել | |
Իտալական մարզական մամուլը տեղեկացնում է, որ "Նապոլիի" առաջատար սլովակ կիսապաշտպան Մարեկ Համշիկին պատահաբար տվել են ոչ այն մրցանակը, որին նա արժանացել էր: Նշվում է, որ Իտալիայի ֆուտբոլի ասոցիացիան, ամփոփելով նախորդ մրցաշրջանը, "Նապոլիին" տարվա լավագույն թիմ ճանաչելու համար մրցանակներ էր տվել թիմի բոլոր ֆուտբոլիստներին` այդ թվում և Համշիկին, ով այդ պահին չէր կարողացել ներկա լինել մրցանակաբաշխությանը, որի պատճառով սլովակի մրցանակը փոստով ուղարկել էին ֆուտբոլիստի հայրենիք: Երբ Մարեկի ընտանիքի անդամները բացել էին արկղը, որի մեջ դրված էր մրցանակը, ապշել են, քանի որ մրցանակի վրա "Մարեկ Համշիկ" գրված լինելու փոխարեն եղել է "Քևին-Փրինս Բոատենգ":
| |
|
Total comments: 0 | |