Home » 2011 » Օգոստոս » 1 » Մարինը կփոխարինի՞ Վուչինիչին
07:58
Մարինը կփոխարինի՞ Վուչինիչին
 Հռոմեական "Ռոման" վերջին շրջանում շատ հետաքրքիր տրանսֆերային տակտիկա է ընտրել. վաճառելով 28-ն անց խաղացողներին՝ թիմը ձեռք է բերում երիտասարդ ու հաղթանակների ծարավով լեցուն ֆուտբոլիստների: Եվ ահա այսօր վաղ առավոտյան լուր տարածվեց, ըստ որի հռոմեական "գայլերը" պատրաստվում են Մարկո Վուչինիչի փոխարինողի կարգավիճակով ձեռք բերել բրեմենյան "Վերդերի" երիտասարդ ու արագաշարժ հարձակվող Մարկո Մարինին: Ինչպես հայտնում է Football Italia ռադիոկայանը, Մարինը պատրաստակամություն է հայտնել Հռոմ տեղափոխվելու, մնում է, որ "Ռոման" համաձայնություն ձեռք բերի գերմանական ակումբի հետ:
 Հավելենք, որ Մարինի տրանսֆերը գնահատվում է շուրջ 12 մլն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 450 | Added by: Hartsat | Tags: Ռոմա, տրանսֆերային տակտիկա, Մարկո Մարին, գայլեր, Մարկո Վուչինիչ, Վերդեր, Հռոմ, հարձակվող | Rating: 5.0/1
Total comments: 0