19:00 Մարիո Բալոտելլին եղել է Մանչեսթերի դպրոցի զուգարանում | |
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին շարունակում է հաճույք ստանալ կյանքից բառիս բուն իմաստով: Հեղինակավոր Telegraaf պարբերականը հաղորդում է, որ այս անգամ "քաղաքայինների" իտալացի հարձակվողը զուգարանի փնտրտուքների ճանապարհին հայտնվել է դպրոցում: Մարիոն Մանչեսթերում վարելիս է եղել իր Bentley մակնիշի մեքենայով և հանկարծ նրա մոտ բնական կարիքները հոգալու անհրաժեշտություն է նկատվել: Վերջինիս հարևանությամբ մի դպրոց է եղել, որտեղ էլ մտել է Բալոտելլին: Իտալացին մոտեցել է դպրոցի աշակերտներից մեկին` ցանկանալով իմանալ զուգարանի տեղը, որից հետո գնացել է զուգարան: Բնական կարիքները հոգալուց հետո Մարիոն որոշակի ժամանակ եղել է աշակերտների հետ, որից հետո հեռացել է:
| |
|
Total comments: 0 | |