19:28 Մարիո Բալոտելլին տան մերձակայքում արշավներ է կազմակերպել | |
Բրիտանական Sportbox պարբերականը հաղորդում է, որ անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին, ում արդյունավետությունն Անգլիայի առաջնության վերջին խաղերում շատ քննադատների մոռացության է տվել իր վատ հեղինակության մասին, կրկին սկսել է անհանգստացնել Մանչեսթերի էլիտար մասսային: Պարբերականին հայտնի է դարձել, որ երկուշաբթի օրը սևամորթ իտալացին Մանչեսթերի էլիտար մասսային խանգարել է հանգստանալ. 21-ամյա Բալոտելլին իր տան ետնաբակում, որն արժե մի քանի միլիոն դոլլար, պատրաստել է տվել սպորտային հրապարակ, որտեղ ողջ երկուշաբթի հաճույք է ստացել իր նոր չորսականի մոտոցիկլետից, որը նա գնել է մի քանի շաբաթ առաջ: Հիշեցնենք, որ Բալոտելլին որոշակի ժամանակ առաջ փորձել է մտնել կանանց համար նախատեսված բանտ, տեխնիկական գործիքների հետ սխալ վարվելուց հրո ճարակ է դարձրել իր տունը և նմանատիպ մի շարք անկարգություններ է կատարել: Հավելենք, որ այժմ "Պրեմիեր լիգայի" մրցաշարային աղյուսակում "քաղաքաբնակները" գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ անցկացրած 6 հանդիպումներում Բալոտելլին մրցակիցների դարպասն է ուղարկել 5 գնդակ:
| |
|
Total comments: 0 | |