08:26 Մարկ վան Բոմելի ակնկալիքները | |
Իտալական "Միլանի" հենակետային կիսապաշտպան Մարկ վան Բոմելը Il Corriere dello Sport հանրահայտ մարզական պարբերականի լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ նշել է, որ թե իր նախկին թիմակիցներ Բասթիան Շվայնշտայգերն ու Արյեն Ռոբբենը, թե իտալական "Նապոլիի" սլովակ կիսապաշտպան Մարեկ Համշիկը կարող են լավ համալրում լինել միլանյան թիմի համար: Բոմելն ասել է, որ անձամբ ուրախ կլիներ "Սան Սիրոյում" տեսնելու թե Ռոբբենին, թե Համշիկին, թեև այս կերպ չի ցանկանում որևէ խարհուրդ տալ ակումբի ղեկավարությանը տրասֆերային քաղաքականություն վարելու հարցում. "Ես կցանկանայի այդ երկուսին էլ տեսնել մեզ մոտ, բայց քանի որ դա անհնար է, ապա գոնե մեկին: Թե որ մեկին կուզենայի տեսնել, այնքան էլ կարևոր չէ, քանի որ տրանսֆերներ իրագործվում են ակումբի ղեկավարների և գլխավոր մարզչի համատեղ համաձայնությունից հետո: Ես միայն կուզենայի, որ հաջորդ տարի մեզ միանան մի քանի բարձրակարգ խաղացողներ ևս",-անկեղծորեն ասել է վան Բոմելը լրագրողին:
Հ.Գ.: Վերջերս իտալական ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել, որ "Միլանը" կգնի ոչ թե Ռոբբենին կամ էլ Համշիկին, այլ "Ֆիորենտինայից" Ռիկարդո Մոնտոլիվոյին, ում տաղանդը բարձր է գնահատում "ռոսոներիների" գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալեգրին: | |
|
Total comments: 1 | |
| |