Home » 2011 » Ապրիլ » 16 » Մարկո վան Բաստենն ու Փոլ Սքոուլզը Ուեյն Ռունիի մասին
11:07
Մարկո վան Բաստենն ու Փոլ Սքոուլզը Ուեյն Ռունիի մասին
Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ ու աշխարհահռչակ ֆուտբոլիստ Մարկո վան Բաստենը անգլիական ԶԼՄ-ների հետ շփման ժամանակ բարձր է գնահատել "Մանչեսթեր Յունայթեդի" անգլիացի աստղ Ուեյն Ռունիի հարձակվողական տաղանդը, նամանավանդ Լոնդոնի "Չելսիի" հետ "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ փուլի խաղերի ընթացքում: Վան Բաստենի կարծիքով Ռունին մեկ գլուխ բարձր է եղել "Չելսիի" հարձակվողներից. "Ռունին իսկական տղամարդ է ու մարտիկ: Դրոգբայի լավագույն օրերն արդեն անցյալում են, իսկ ահա Տորեսն էլ չի կարողանում ստաբիլ ու որակյալ խաղ ցույց տալ: Անելկայի մասին չեմ ցանկանում նույնիսկ որևէ բան ասել: Այսօր անգլիական "Պրեմիեր լիգայում" շատ քիչ են տաղանդավոր հարձակվողները, իսկ նրանցից լավագույնն, անկասկած, Ռունին է":
Իր ակումբակից ու հայրենակից Փոլ Սքոուլզը նույնպես բարձր է գնահատել Ռունիի` վերջին շրջանում ցուցադրած խաղը. "Ռունին դուրս է եկել վատ շրջանից, նա այսօր խաղում է նախկինի պես. միշտ միտված է դեպի մրցակցի դարպասը, սակայն եթե դիրքը հարմար չէ ճիշտ հարված կատարելու համար, նա կարող է նաև փոխանցել: Ահա նրա հիմնակակն առավելությունը մնացած հարձակվողների համեմատ: Ռունին միայնակ կարող է մեր թիմին առաջ տանել, սակայն նա թիմային խաղացող է ի տարբերություն մեր մյուս հարձակվողների` Բեբեյի ու Բերբատովի: Իսկ Չիչարիտոյի մասին չեմ ուզում խոսել, տղան ուղղակի ճիշտ ճանապարհով է շարժվում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 451 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 3