Home » 2011 » Հունիս » 15 » Մարկոս Պիզելին և Գևորգ Ղազարյանը կարող են հայտնվել "Մետալուրգում"
18:38
Մարկոս Պիզելին և Գևորգ Ղազարյանը կարող են հայտնվել "Մետալուրգում"
 Հայկական սպորտային շաբաթաթերթերը տեղեկացնում են, որ Հայաստանի ազգային հավաքականի երկու երիտասարդ ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելին կարող են իրենց մրցելույթները շարունակել Դոնեցկի "Մետալուրգում": ԵՎՐՈ 2012 մրցաշարի շրջանակներում հունիսի 4-ին Պետերբուրգի "Պետրովսկի" մարզադաշտում կայացած Ռուսաստան-Հայաստան հանդիպման ժամանակ ռուսների դարպասն ուղարկած Պիզելին և երիտասարդ Ղազարյանը այժմ գտնվում են Ավստրիայում, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում դոնեցկյան ակումբը: Եթե "Մետալուրգին" հետաքրքրեն մեր ընտրանու ֆուտբոլիստները, ապա շուտով նրանք Հայաստանի բազմակի չեմպիոն "Փյունիկից" կարող են տեղափոխվել "Մետալուրգ":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 529 | Added by: Hayk | Rating: 4.5/2
Total comments: 0