Home » 2012 » Օգոստոս » 6 » Մարկոս Պիզզելլի. "Կփորձեմ ռուսերեն սովորել, քանի որ հայերեն սովորել եմ"
12:54
Մարկոս Պիզզելլի. "Կփորձեմ ռուսերեն սովորել, քանի որ հայերեն սովորել եմ"
 Օրերս Կրասնոդարի "Կուբանի" և Հայաստանի ազգային ընտրանու 27-ամյա բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Պիզզելլին փոքրիկ հարցազրույց է տվել իր ներկայիս ակումբի պաշտոնական կայքին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ Ձեր ուշադրությանը.
 - Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս մրցաշրջանից: Անձնական նպատակներ ունե՞ք:
 - Այն պարզ է` ցույց տալ լավ ֆուտբոլ ու հնարավորինս լավ խաղալ: Առաջ շարժվել խաղից խաղ, աստիճանաբար լավ մարզավիճակ ստանալ: Բոլորս էլ ցանկանում ենք ավելի լավ արդյունքի հասնել, քան նախորդ մրցաշրջանում էր: Թիմի տղաների հետ արդեն խոսել ենք և կարող եմ վստահորեն ասել, որ մեր նպատակներն այս մրցաշրջանի համար բավական բարձր են ու հավակնոտ:
 - Կարծո՞ւմ եք, որ հենց "Կուբանն" է Ձեր իրական թիմը:
 - Իհարկե, այդպես եմ մտածում: Սա ոչ միայն իմ թիմն է, այլև իմ տունը: Ինձ համար շատ հարմար է շփվել բոլորի հետ: Հաճելի են թե՛ ֆուտբոլիստները, թե՛ մարզչական անձնակազմը, թե՛ ակումբի բոլոր աշխատակիցները: Իմ կնոջն էլ է ամեն ինչ դուր գալիս այստեղ: Նա սիրում է Կրասնոդարը, ամեն ինչից գոհ է: Այստեղ ես հոյակապ եմ ինձ զգում, այնպես, ինչպես հայրենի Բրազիլիայում: Ինձ մնում է միայն հաճույք ստանալ իմ արածից: Ուրախ եմ, որ հենց այս ակումբ եմ տեղափոխվել ու Կրասնոդարում եմ ապրում:
 - Պատրաստվո՞ւմ եք նաև ռուսերեն սովորել:
- Իհարկե, կփորձեմ: Երբ Հայաստանում էի ապրում, հայերեն էլ սովորեցի, այժմ ցանկանում եմ ռուսերեն սովորել: Իհարկե, ռուսերենը հայերենից ավելի հեշտ լեզու է թվում, սակայն ամեն դեպքում այն որոշակի նրբություններ ունի: Կփորձեմ գիտելիքներս ավելացնել:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 461 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0