Home » 2011 » Օգոստոս » 5 » Մարոտտան որոշել է ոչինչ չասել
21:57
Մարոտտան որոշել է ոչինչ չասել
 Թուրինի "Յուվենթուսի" գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտտան իտալական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին պատմել է, թե ինչ պլաններ ունի իր գլխավորած ակումբը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը: "Մենք պետք է չափազանց զգույշ լինենք մեզ հետաքրքրող ֆուտբոլիստների անունները հրապարակելիս: Մենք փնտրում ենք ֆուտբոլիստների, որոնց անուններն անիմաստ է հրապարակել մինչև նրանց հետ պայմանագիր կնքելը, քանի որ այդպես նրանց գինը երկու-երեք անգամ ավելանում է: Կարող եմ միայն ասել՝ մենք Միստեր Իքս անունով խաղացողներ ենք փնտրում",-Մարոտտայի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport պարբերականը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 440 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0