Home » 2011 » Սեպտեմբեր » 21 » Մարսելո. "Այսպիսի միավորների կորուստներն են մրցաշրջանի վերջում մեծ դեր ունենում"
13:11
Մարսելո. "Այսպիսի միավորների կորուստներն են մրցաշրջանի վերջում մեծ դեր ունենում"

 "Արքայական ակումբի" բրազիլացի պաշտպան Մարսելո Վիեյրան մեկնաբանել է "Լևանտեից" կրած պարտությունը և փորձել է այդ ամենին բացատրություն գտնել: Ինչպես նաև, Մադրիդի "Ռեալի" երրորդ ավագը համոզմունք է հայտնել, որ իր թիմը դեռ շատ հանդիպումներ կավարտի` խաղադաշտում մնալով ավելի քիչ թվով ֆուտբոլիստներով: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մարցելոյի տված հարցազրույցը իսպանական AC հանեսին.

Ինչո՞վ դուք կբացատրեք "Ռեալի"՝ "Լա լիգայում" կրած առաջին պարտությունը:

Մենք շատ վատ տեսք ունեինք: Դժվար է խաղալ մի մթնոլորտում, երբ բոլորը ցանկանում են փոխել քո մտածելակերպը: Այդպիսի պայմաններում լավ խաղ ցուցադրել շատ դժվար է: Մենք պետք է հետևություններ անենք այդ ամենից, որպեսզի պարզենք, թե ինչն ենք մենք սխալ արել:


Ձեր կարծիքը համընկնում է Մուորինյոյի կարծիքի հետ, որը հայտարարել է, որ "Ռեալին" դժվար է խաղալ "Լևանտեի" նման թիմերի հետ:

Ամեն մեկն իր կարծիքը ունի այն բանի շուրջ, թե ինչ է կատարվել կիրակի օրը, սակայն ես իսկապես համաձայն եմ մարզիչի հետ: Խաղալով "Լևանտեի" նման թիմերի հետ արտագնա հանդիպումներում՝ մենք հաճախ ետ ենք քաշվում: Ցավալին այն է, որ հենց այդ միավորներն են մրցաշրջանի ավարտին որոշում ամեն ինչ:


Զգացողություն չկա՞, որ մրցակիցը արդար չէր խաղում:

Մենք ամբողջ շաբաթվա ընթացքում քննարկում էինք, որ կարևորն այն է, որ չխաղանք "Լևանտեիի" թելադրած խաղը: Նրանք չեն ցանկանում ֆուտբոլ խաղալ: Մենք լավ մարզավիճակում չէինք և չկարողցանք ցուցադրել մեր ֆուտբոլը: Եվ որպես արդյունք` թիմը պարտվեց մի խաղում, որը շատ բարդ դասավորվեց մեզ համար: Մենք շատ վատ տեսք ունեինք, և ես առաջին հերթին ինձ ի նկատի ունեմ: Ես խոստովանում եմ, որ ես շատ վատ եմ խաղացել:


Մոուրինյոն պարտությունում մեղադրել է Խեդիրային և մրցավարին...

Հեռացումը մեծ դեր խաղաց հանդիպման ելքի վրա, սակայն այդ դրվագից մենք շատ դասեր ենք քաղել: Մենք պետք է սովորենք հաղթել 10 հոգով, քանի որ հետագայում ես համոզված եմ, որ մենք դեռևս մի քանի անգամ կխաղանք քիչ թվով:


Նախորդ մրցաշրջանում "Ռեալը" չեմպիոնությունից զրկվել է, փաստորեն, հենց այդպիսի հանդիպումներում, ինչպիսին "Լևանտեի" հետ խաղն էր... Նմանատիպ պարտությունները ավելի ցավալի՞ են ընդունվում:

Այդպիսի հանդիպումներում պարտվելիս ավելի ցավալի է, քանի որ այդ հանդիպումներում մենք ցանկանում ենք վաստակել 3 միավոր: Ինչպես ցույց է տալիս փորձը, կարող է ամեն ինչ էլ տեղի ունենա:


Վաղն արդեն ձեզ սպասվում է «Ռասինգի» հետ հանդիպում...

Առջևում դեռ մրցաշրջանի մեծ մասը կա։ Մենք պետք է ուսումնասիրենք կատարվածը, անենք հետևություններ և սկսենք մտածել հաջորդ հանդիպման մասին։ "Լևանտեից" կրած պարտությունից հետո շատ կարևոր է հաղթել "Ռասինգին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 503 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0