Home » 2011 » Մարտ » 4 » Մարսելո. "Պետք է փորձենք մեր գործը փայլուն կատարել"
22:52
Մարսելո. "Պետք է փորձենք մեր գործը փայլուն կատարել"
Մադրիդի "Ռեալի" բրազիլացի ձախ պաշտպան Մարսելոն "Լա լիգայի" 26-րդ տուրի "Մալագայի" հետ կայացած հանդիպումից հետո հանդիպում է ունեցել լրագրողների հետ, որի ժամանակ ասել է, որ իր հաշին գրանցած գոլն ինքը նվիրում է իր երկու եղբայրներին:
Մադրիդյան AS պարբերականը մեջբերում է բրազիլացու խոսքերը. "Այս հանդիպումը շատ կարևոր էր մեզ համար: Մենք կարողացանք հաճույք պատճառել մեր երկրպագուներին, ովքեր եկել էին "Բերնաբեու"` դիտելու հանդիպումը: Իմ հեղինակած գնդակը նվիրում եմ երկու եղբայրներիս, որոնք իմ լավ ընկերներն են: Խաղից առաջ նրանց խոստացել էի, որ մրցակցի դարպասը կգրավեմ, որն էլ հենց խաղի ժամանակ կատարեցի: Ինչ վերաբերում է կատալոնական "Բարսելոնային", ապա կասեմ, որ մենք պետք է փորձենք մեր գործը փայլուն կատարել և ձգտենք առաջնության մնացած հանդիպումներում միայն հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ` սպասելով "Բարսելոնայի" սայթաքմանը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 482 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 0