Մադրիդի "Ռեալի" 23-ամյա բրազիլացի պաշտպան Մարսելոն "Օսասունայի" հետ այսօր երեկոյան կայանալիք խաղից առաջ հայտարարել է, որ իրենց մրցակիցը բավականին հետաքրքիր ու դժվարին թիմ է: "Մրցակցի հարկի տակ "Օսասունայի" հետ խաղը միշտ էլ մեզ համար դժվարություններ է ստեղծում: Մենք կփորձենք մի լավ հավաքել մեզ ու նոր խաղադաշտ մտնել: Մեզ հաղթանակ շատ է անհրաժեշտ: Ես ցանկանում եմ նաև գոլեր խփել, սակայն թիմային հաղթանակն ավելի կարևոր է",- ասել է "Ռեալի" բրազիլացի պաշտպանը:
|