Home » 2011 » Սեպտեմբեր » 24 » Մարսելոն մտածում է "Լա լիգայի" չեմպիոն դառնալու մասին
09:18
Մարսելոն մտածում է "Լա լիգայի" չեմպիոն դառնալու մասին
 Մադրիդի "Ռեալի" բրազիլացի ձախ պաշտպան Մարսելոն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր թիմը պետք է քրտնաջան աշխատի, որպեսզի դառնա իսպանական "Լա լիգայի" 2011/2012թթ. առաջնության չեմպիոն: Բրազիլացին ասել է. "Բոլոր թիմերը մեծ նվիրվածությամբ են խաղում "Ռեալի" դեմ: "Ռայո Վալեկանոն" նույնպես համառ ֆուտբոլ կխաղա մեր դեմ և կփորձի առավելության հասնել մեր նկատմամբ: Մենք պետք է շատ լավ խաղանք, որպեսզի վաստակենք մեզ համար շատ կարևոր երեք միավորը: Երկար տարիներ կցանկանայի մնալ այստեղ: Ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել թիմի հետ: "Ռեալը" հիանալի թիմ է, և հուսով եմ` երկար ժամանակ այստեղ կմնամ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 412 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0