Home » 2011 » Օգոստոս » 1 » Մարսելոյի գլխին ամպեր են կուտակվել
08:07
Մարսելոյի գլխին ամպեր են կուտակվել
 Ինչպես հայտնում է 4-4-2.com հանրահայտ կայքը, Լոնդոնի "Չելսին" պատրաստվում է իր շարքերը համալրել Մադրիդի "Ռեալի" բրազիլացի եզրային պաշտպան Մարսելոյով: Ինչպես պարզ է դարձել կայքի լրագրողներին, "կապույտները" պատրաստ են շուրջ 30 մլն եվրո վճարել տաղանդավոր ու ընդամենը 23-ամյա Մարսելոյի համար: Վճարվելիք գումարը քիչ չէ, և եթե հաշվի առնենք, որ մադրիդյան թիմը վերջերս նույնքան գումարով գնել է "Բենֆիկայի" եզրային խաղացող Ֆաբիո Կոենտրաուին, ապա ակնհայտ է դառնում, որ Մոուրինյոն կարող է հրաժարվել Մարսելոյի ծառայություններից: Իսկ ահա միլանյան "Ինտերը", որը նույնպես աչք ունի բրազիլացու վրա, "Արքայական ակումբի" ղեկավարությանն առաջարկում է Մարսելոյին փոփոխել Դուգլաս Մայկոնի հետ, ում ծառայություններով ժամանակին շատ էր հետաքրքրված Մոուրինյոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 549 | Added by: Hartsat | Tags: Բենֆիկա, Արքայական ակումբ, Ֆաբիո Կոենտրաու, Մադրիդի Ռեալ, լրագրողներ, Չելսի, Մայկոն, Ինտեր, Մարսելո, Լոնդոն | Rating: 5.0/2
Total comments: 3