Ֆրանսիական "Լիգայի գավաթի" եզրափակչում Մարսելի "Օլիմպիկը" հաղթանակ տոնեց "Մոնպելյեի" նկատմամբ և արժանացավ բաղձալի գավաթին: Փարիզի "Սեն-Դենի" մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 1-0 հաշվով հօգուտ Դեշամի գլխավրոծ թիմի, որն այդ օրն ուղղակի հիանալի ֆուտբոլի ցուցադրեց:
Հաղթական գնդակը հանդիպման 80-րդ րոպեին խփեց մարսելցիների նիգերիացի եզրային պաշտպան Տայե Տայվոն, ով արդեն հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է իր ներկայիս ակումբը:
Արժե նշել, որ Մարսելի "Օլիմպիկը" Ֆրանսիայի լիգայի գավաթին տիրանում է երկրորդ անգամ անընդմեջ: Նախորդ մրցաշրջանում Դիդյե Դեշամի թիմը եզրափակիչում 3-1 հաշվով առավելության էր հասել "Բորդոյի" նկատմամբ:
|