Այսօր ուշ կեսգիշերին Մոնակոյում տեղի է ունեցել բարեգործական ընկերական խաղ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" և ֆրանսիական "Մարսելի" միջև: Հանդիպումն անակնկալ արդյունք է ունեցել. ֆրանսիական կողմը քարը քարի վրա չի թողել "կարմիրների" պաշտպանությանը և "մանկունիացիներին" ջախջախել է ստորացուցիչ 8-2 հաշվով: "Մարսելից" դուբլի հեղինակներ են դարձել Այուն, Լորիկ Ռեմին և Շեյրուն, մեկական անգամ աչքի են ընկել Նկուլուն և Ալու Դիարրան, իսկ ահա "Յունայթեդից" աչքի են ընկել երիտասարդ Ուելբեկն ու Քլևերլին: Ստորև ներկայացնում ենք թիմերը հիմնական կազմերը, որոնք մասնակցել են այս բարեգործական խաղին. "Մարսել"` Բրանչիլյանո - Մբիա, Նկուլու, Սաբո, Ասպիլիկուետա - Կաբորե, Սիսսե, Ամալֆիյանո, Օմրանի, Գադի - Այու "Մանչեսթեր Յունայթեդ"` Բարտեզ - Սմոլլինգ, Ջոնս, Մալկու, Էվրա - Բելքայիդ, Մանսուրի, Բելգազուանի, Քլևերլի, Պակ Չժի Սուն - Ուելբեկ
|