Home » 2011 » Օգոստոս » 18 » "Մարսելը" չի ցանկանում "Արսենալին" վաճառել իր առաջատարին
22:01
"Մարսելը" չի ցանկանում "Արսենալին" վաճառել իր առաջատարին
 Ֆրանսիական մամուլը տեղեկացնում է, որ "Մարսելի" ղեկավարությունը մերժել է Լոնդոնի "Արսենալի" առաջարկն իր արգենտինացի առաջատար կիսապաշտպան Լուչո Գոնսալեսին վարձակալելու վերաբերյալ: Ֆրանսիական թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը լրագրողներին հասկացրել է, որ ցանկանում է պահել ֆուտբոլիստին, ինչն էլ հաստատել է ֆրանսիական ակումբի սպորտային տնօրեն Խոսե Անիգոն, ով հայտարարել է. "Մենք նույնիսկ պատրաստ չենք դա քննարկել: Մենք ցանկություն չունենք բաց թողնել Լուչոյին: Նա հիանալի մարզավիճակում է, իսկ տրանսֆերային պատահանի փակմանը երկու շաբաթից քիչ ժամանակ է մնացել: Ես պարզապես չեմ տեսնում, թե նրան ով և ինչպես կարող է փոխարինել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 447 | Added by: Hayk | Tags: Արսենալ, գլխավոր մարզիչ, Մարսել, կիսապաշտպան, Դիդյե Դեշամ, մամուլ, Լուչո Գոնսալես, Խոսե Անիգո | Rating: 5.0/2
Total comments: 0