Home » 2011 » Սեպտեմբեր » 12 » Մարտինեսը հիացած է "Սիթիով"
11:40
Մարտինեսը հիացած է "Սիթիով"

Անգլիական "Ուիգանի" գլխավոր մարզիչ Ռոներտո Մարտինեսը "Պրեմիեր լիգայի" 4-րդ տուրում սեփական հարկի տակ 3-0 հաշվով "Մանչեսթեր Սիթիին" պատվելուց հետո հայտարարել է, որ "քաղաքաբնակների" ցուցադրած ֆուտբոլը նման է Ռոնալդինյոյի ժամանակների "Բարսելոնայի" ցուցադրած գրավիչ ու ֆանտաստիկ խաղին: "Ագուերոյի և Սիլվայի միջև մի ինչ-որ գերբնական կապ կա, որից չի կարող գլուխ հանել և ոչ մի մարզիչ, ինչ մնում է պաշտպաններին, ապա վերջիններս ուղղակի կարող են հմայված հետևել նրանց համագործակցությանը: Այդ երկուսը շատ տեղծագոր են, անսպասելի ու անակնկալ կերպով կարող են խճճել ցանկացած պաշտպանի: Երեկ "Սիթին" ցուցադրում էր մի ֆուտբոլ, որը ստիպեց ինձ հիշելու Ռայկարդի ժամանակների "Բարսելոնային", որտեղ փայլում էր ֆուտբոլային կախարդը: Այժմ "Սիթին" հնարավորություններ ունի դառնալու աշխարհում թիվ մեկը, ինչը շատ շուտով կկատարվի",-Մարտինեսի խոսքերը մեջբերում է Daily News հանդեսը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 458 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0