Արգենտինացի ֆուտբոլային մասնագետ Խերարդո Մարտինոն
որոշել է լքել Պարագվայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը.
այս մասին տեղեկացնում է Reuters բրիտանական գործակալությունը: "Այսօրվանից ես
այլևս Պարագվայի հավաքականի գլխավոր մարզիչը չեմ: Կարծում եմ` այս թիմի
համար արել եմ հնարավոր ամեն բան և կատարել եմ իմ առաջ դրված առաջադրանքը",-հայտարարել է 48-ամյա Մարտինոն: Հիշեցնենք, որ Խերարդո Մարտինոյի
գլխավորությամբ Պարագվայի հավաքականը հասել է մինչև Աշխարհի 2010թ.-ի
առաջնության քառորդ եզրափակիչ, ինչպես նաև վերջերս ավարտված "Ամերիկայի
գավաթի" խաղարկությունում դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 3-0 հաշվով զիջել է
Ուրուգվայի ընտրանուն: