ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Պարագվայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ֆրանսիսկո Արսեն: Այդ պաշտոնում 40-ամյա մասնագետը փոխարինել է ընդամենը օր առաջ
հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Խերարդո Մարտինոյին: Նշենք, որ վերջին 3
տարիների ընթացքում Արսեն գլխավորում էր պարագվայական "Ռուբիո Նյու"
ակումբը: Հավելենք, որ որպես գործող ֆուտբոլիստ՝ Արսեն Պարագվայի հավաքականի կազմում ելույթ է
ունեցել Աշխարհի 2 առաջնություններում, Ամերիկայի գավաթի 5
խաղարկություններում, ինչպես նաև 1992թ.-ի Օլիմպիական խաղերում:
|