Պարզվում է, մարզիչները ևս կարող են վնասվածք ստանալ մարզումների ժամանակ: Այսպես իտալական "Ռոմայի" գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլան թիմի մարզման ժամանակ սայթաքել է, և վնասել թիակը: Սկզբնական շրջանում իտալացին ուշադրություն չի դարձրել այդ միջադեպին, սակայն ցավերը գնալովանհանգստացրել են նրան, և վերջինս անցել է բուժզննում: Դրա արդյունքում Մոնտելլան ստիպված է լինելու մոտ երկու շաբաթ վիրակապով շրջելու:
|