Home » 2012 » Փետրվար » 8 » Մասկերանո. "Սպասում ենք, թե երբ է "Ռեալը" սայթաքելու"
18:00
Մասկերանո. "Սպասում ենք, թե երբ է "Ռեալը" սայթաքելու"
 Կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն կարծում է, որ իր հարազատ թիմն ունի այն բոլոր շանսերը "Լա լիգայի" ընթացիկ մրցաշրջանում չեմպիոն դառնալու հարցում: Արգենտինացի "կապտանռնագույնն" ասել է. "Իհարկե, "Ռեալի" ունեցած 7 միավորի առավելությունը խոստումնալից է, սակայն մենք պայքարելու ենք մինչև վերջ: Մադրիդցիների ցանկացած սայթաքումը մեզ համար կլինի հնարավորություն չեմպիոն դառնալու գործում, սակայն դա կլինի միայն այն դեպքում, եթե մենք միայն հաղթանակներ տոնենք: Պարզապես պետք է հաղթանակ տոնենք յուրաքանչյուր խաղում և սպասենք, թե երբ է "Ռեալը" սայթաքելու: Զգում եմ, որ նրանք կարող է և սայթաքումներ չունենան, քանի որ նրանք ունեն շատ հիանալի կազմ և հիանալի մարզիչ: Եթե, այնուամենայնիվ, նրանք մինչև մրցաշրջանի վերջը որևէ անգամ չսայթաքեն, ապա մենք բոլորս նրանց ի սրտե կշնորհավորենք փայլուն մրցաշրջան անցկացնելու համար":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 388 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1