08:54 Մասկերանոն կարող է հեռանալ | |
Մասկերանոն, ով անգլիական "Լիվերպուլից" է տեղափոխվել "Բարսելոնա", այդպես էլ չի կարողացել տեղ նվաճել թիմի հիմնական կազմում: "Կապտանռնագույնների" գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ավելի հաճախ գերադասում է խաղադաշտ դուրս բերել Սերխիո Բուսկետսին: Այդպիսի իրավիճակը չէր կարող գոհացնել արգենտինացուն, ով մեկ անգամ չէ, որ հայտարարել է ակումբը փոխելու մտադրության մասին: "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է թիմի միջին գիծն ուժեղացնել, հատկապես Օուեն Հարգրիվզի վերականգնման հնարավորությունը գնալով ավելի է հվազում: Բացառված չէ, որ անգլիացի կիսապաշտպանը ստիպված լինի ավարտել կարիերան: Հիշեցնենք, որ "Բարսան" նախորդ տարի 22 մլն ֆունտ է վճարել Մասկերանոյի համար և հավանաբար հենց այդքան գումար էլ կպահանջի արգենտինացու դիմաց: | |
|
Total comments: 0 | |