Իսպանական "Բարսելոնայի" 27-ամյա հենակետային արգենտինացի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն,
ամենայն հավանականությամբ, մոտակա օրերին լքելու է կատալոնական ակումբը. այս մասին տեղեկացնում է
իտալական Football Italia ռադիոկայանը: Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Միլանի "Ինտերը", ով դեռևս երկու մրցաշրջան առաջ էր փորձում գնել խաղացողի տրանսֆերը: Նշենք, որ ներկայումս խաղացողի տրանսֆերի արժեքը կարող է կազմել մոտ 20 մլն եվրո:
|