Home » 2011 » Մարտ » 3 » Մասսիմո Մորատի. "Մենք կարող ենք և ցանկանում ենք կրկին բոլոր մրցանակները շահել"
21:07
Մասսիմո Մորատի. "Մենք կարող ենք և ցանկանում ենք կրկին բոլոր մրցանակները շահել"
Միլանի "Ինտերի" նախագահ Մասսիմո Մորատին Ambrogino d'Oro ամենամյա մրցանակբաշխության ժամանակ հայտարարել է, որ իր թիմը կրկին ցանկանում է բոլոր մրցանակները շահել: Նշենք, որ Ambrogino d'Oro մրցանակին "Ինտերն" արժանացել է 2009/10թթ.-ների մրցաշրջանում  "Չեմպիոնների լիգայում", երկրի առաջնությունում, աշխարհի ակումբային առաջնությունում, Իտալիայի սուպերգավաթում և գավաթում տոնած հաղթանակների համար:
Իտալական FootballItalia պարբերականը մեջբերում է իտալական ակումբի նախագահի խոսքերը. "Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին` սկսած քաղաքի բնակիչներից, ովքեր միշտ մեր կողքին են: Մենք կարող ենք և ցանկանում ենք կրկին բոլոր մրցանակները շահել: Դա Լեոնարդոյի համար  պարգև կլինի:  Ես հպարտանում եմ այն ամենով, ինչին հասել է թիմը: Ես կցանկանայի ընդգծել բոլոր խաղացողների բարձր պրոֆեսիոնալիզմը, որի շնորհիվ մենք այդ բոլոր մրցանակները շահեցինք: Մեր հաղթանակները կարևոր են մեզ համար: Ավանդաբար մենք ավելի մեծ  հեղինակություն ունենք, քան "Միլանը"":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 465 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0