Home » 2011 » Սեպտեմբեր » 9 » Մասսիմո Մորատտի. "Իտալիայում չեն գործում Fair Play-ի կանոնները"
20:37
Մասսիմո Մորատտի. "Իտալիայում չեն գործում Fair Play-ի կանոնները"
 Իտալական Միլանի "Ինտերի" նախագահ Մասսիմո Մորատտին լրագրողներին հայտարարել է, որ իտալական ակումբները դեռևս պատրաստ չեն ֆինանսական Fair Play-ին, որն առաջարկվել է ՈՒԵՖԱ–ի կողմից: Իր խոսքում Մորատտին ավելացրել է, որ պետք է շատ աշխատանք կատարել, որպեսզի համապատասխանել նոր ֆինանսական պահանջներին. "Մենք դեռևս չգիտենք, թե երբ կընդունվեն նոր կանոնները, բայց մենք պետք է պատրաստվենք դրանց: Սա շատ բարդ հարց է: Այլ երկրներում միգուցե գտնվեն թիմեր, որոնք պատրաստ են նոր ֆինանսական պահանջներին, բայց ոչ Իտալիայում: Ցավոք սրտի, մենք այլ ելք չունենք, քան ՈՒԵՖԱ-ի կանոններին հետևելը":
Հավելենք, որ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն միաձայն հաստատել է Միշել Պլատինիի նոր ֆինանսական պլանը, որը նախատեսում է դրամական ծախսերի նվազեցում և ֆինանսական գործարքների թափանցիկություն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 419 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0