Home » 2011 » Օգոստոս » 20 » Մատան արդեն "արիստոկրատ" է
18:47
Մատան արդեն "արիստոկրատ" է
 Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Times աշխարհահռչակ լրատվամիջոցը, «իսպանական "Վալենսիայի" 23-ամյա եզրային հարձակվող Խուան Մատան հաջորդ շաբաթվա սկզբում կդառնա Լոնդոնի "Չելսիի" խաղացող: Հանրահայտ պարբերականը տեղեկացնում է, որ Լոնդոնյան ակումբն արդեն համաձայնացրել է պայմանագրի մանրամասները ոչ միայն խաղացողի, այլև ֆուտբոլիստի ներկայիս ակումբի հետ: Նշվում է, որ գործարքը պաշտոնապես ամրագրելու համար մնացել է, որ Մատան Լոնդոն ժամանի և բուժզննում անցնի "արիստոկրատների" մարզաբազայում: Նշվում է նաև, որ "կապույտների" հետ Մատան կկնքի հնգամյա պայմանագիր, իսկ տրանսֆերի փոխհատուցման գումարը կկազմի շուրջ 26 մլն ֆունտ ստեռլինգ: Հիշեցնենք, որ երեկ համաշխարհայաին ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե "Չելսին" պատրաստ է Մատայի համար առաջարկել 27 մլն ֆունտ ստերլինգ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 513 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0