Home » 2011 » Օգոստոս » 14 » Մատան չի՞ հետաքրքրում "Արսենալին"
16:10
Մատան չի՞ հետաքրքրում "Արսենալին"
 Ինչպես բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտնել է Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, "Զինագործները" չեն պատրաստվում այս ամառվա ընթքացքում ձեռք բերել Իսպանիայի ազգային հավաքականի և "Վալենսիայի" երիտասարդ հարձակվողական ոճի կիսապաշտպան Խուան Մատայի տրանսֆերը, քանի որ տղան "Արսենալի" համար անհետաքրքիր խաղացող է: "Մենք չենք պատրասվում գնել Մատային: Ես պարտավոր չեմ ասել, թե ինչու չենք ցանկանում գնել նման մակարդակի խաղացողի, ուղղակի նշեմ, որ Մատան մեզ չի հետաքրքրում թերևս այս տրանսֆերային պատուհանի ընթացքում",-բրիտանական Sky Sports լրատվամիջոցինասել է Վենգերը, ով շարունակում է Սեսկ Ֆաբրեգասի համար արժանի փոխարինող փնտրել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 420 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0