Իտալական "Ինտերի" վաղուց արդեն նախկին սկանդալիստ-պաշտպան Մարկո
Մատերրացին իտալական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսել է որպես ֆուտբոլիստ իր կարիերան շարունակելու
հավանականության մասին: "Իհարկե, ես կարող եմ շարունակել իմ
կարիերան, նման հավանականություն իրոք կա, բայց ես կվերադառնամ միայն այն
դեպքում, երբ ինձ խնդրեն այդ մասին: Մորատտիի հետ ես ֆանտաստիկ
հարաբերություններ ունեմ, ես չպետք է նրան խանգարեմ: Ես պարզապես նրա
զանգին եմ սպասում",-Մատերացիի խոսքերը մեջբերել հանրահայտ Football Italia ռադիոկայանը: Հավելենք, որ այս տարվա հունիսին Մատերրացին խզել էր "Ինտերի" հետ իր պայմանագիրը և հայտարարել կարիերան ավարտելու մասին:
|