07:40 Մայքլ Օուեն. "Յունայթեդը" Ռոբին վան Պերսիի կարիքը չուներ" | |
Անգլիայի ընտրանու և "Մանչեսթեր Յունայթեդի" նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը, ում պայմանագիրը "կարմիր սատանաների" հետ ավարտվել է անցած մրցաշրջանից հետո, հայտարարել է, որ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի թիմը ամենևին էլ նոր հարձակվողի կարիք չուներ և իր համար անհասկանալի է, թե ինչու "Յունայթեդը" որոշեց գնել հենց հարձակվողի, այն էլ Ռոբին վան Պերսիին: "Իհարկե, հոլանդացին կուժեղացնի այդ թիմը, սակայն ինձ համար տարօրինակ է, թե ինչու Սըր Ալեքսը որոշեց հենց հարձակվող գնել, այն դեպքում երբ իր թիմում խաղում են Ռունին, Բերբատովը, Ուելբեկը և Չիչարիտոն: Մի՞թե էլ ավելի լավ հարձակում է պետք: Կարծում եմ, որ "Յունայթեդը" ուղղակի գնեց հոլանդացուն, քանի որ երբ նման մակարդակի խաղացողին հնարավոր է լինում գնել, ապա միշտ էլ պետք է օգտվել այդ հնարավորությունից",- ասել է դեռևս ազատ խաղացողի կարգավիճակ ունեցող 32-ամյա ֆուտբոլիստը:
| |
|
Total comments: 0 | |