17:58 Մեգատրանսֆերի սպասումով | |
Մոտ ժամանակներս Լոնդնոի "Չելսիի" հարձակման գծում իսկական հեղափոխություն է սպասվում: Ըստ տեղեկություների` "արիստոկրատները" պատրաստվում են գնել համաշխարհային մակարդակի հարձակվողի, որի ամենահարմար թեկնածուն իտալական "Նապոլիի" ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանին է: Սակայն այս տրանսֆերն իրականացնելը ֆանտաստիկայի դասին է պատկանում, քանի որ "Նապոլին" պատրաստ է հրաժարվել իր ուրուգվայցի տաղանդից միմիայն 48 մլն եվրոյի փոխհատուցում ստանալու դեպքում:
Նշենք, որ մրցաշրջանի վերջում ավարտվում է Դիդյե Դրոգբայի և "կապույտների" միջև գործող պայմանագիրը, որի պատճառով արդեն իսկ այս ամռանը իվուարցի վետերանը վաճառքի կհանվի, իսկ ահա "արիստոկրատների" մյուս հարձակվող իսպանացի Ֆեռնանդո Տորրեսն էլ, չկարողանալով արդարացնել ինչպես թիմի ղեկավարության, այնպես էլ երկրպագուների հույսերը, կարող է վաճառվել: Հաղորդվում է, որ լոնդնցիները Տորրեսի վաճառքից ակնկալում են ստանալ 20 մլն ֆունտ ստեռլինգ գումար, որը համարժեք է 24 մլն եվրոյի: Բացի այդ, թիմն այլևս չի կարող անչափ թանկ ֆուտբոլիստների գնել, քանի որ չի կարողանում վճարել վերջիններիս աշխատավարձները: Օրինակ` նույն Տորրեսը շաբաթական ստանում է 161.000 ֆունտ ստեռլինգ աշխատավարձ, որի դիմաց ընդհանրապես ոչինչ չի անում: Հ.Գ. : Դե ինչ, մեզ մնում է միայն սպասել և տեսնել, թե ինչ կկատարվի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, որը մեզ բումային տրանսֆերներ է խոստանում: | |
|
Total comments: 0 | |