Home » 2012 » Հունիս » 1 » Մեգատրանսֆերը կկայանա
18:35
Մեգատրանսֆերը կկայանա
 Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը տեղեկացնում է, որ պորտուգալական "Պորտուն" կարողացել է համաձայնության գալ Լոնդոնի "Չելսիի" հետ, և ամառային տրանսֆերային պատուհանի բացվելուն պես "արիստոկրատները" կգնեն պորտուգալական "վիշապների" բրազիլացի ուժային հարձակվող Հալկին: Հաղորդվում է, որ բրազիլացու տրանսֆերի համար լոնդոնցիները կվճարեն ընդամենը 38 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 46.5 մլն եվրո): Այո՛, հենց ընդամենը, քանի որ համեմատած Հալկի հրաժարագնի` 80 մլն եվրոյի հետ` այս գումարը շատ քիչ է: Այս տրանսֆերը կարելի է հավաստի համարել, քանի որ ավելի վաղ տեղեկություններ կային, ըստ որոնց` "Չելսին" կարողացել է համաձայնության գալ Հալկի հետ և մնում է միայն համաձայնության գալ հենց "Պորտուի" հետ:
     Տեղեկացնենք, որ բացի "Չելսիից" Հալկի ծառայություններով հետաքրքրված էր նաև Մախաչկալայի "Անժին", ընդ որում` Lancenet պարբերականի ունեցած տեղեկություններով` Մախաչկալան ներկայացնող թիմը բրազի
լացու համար պատրաստ էր վճարել 40 մլն եվրո:
     Հավելենք, որ Պորտուգալիայի ավարտված առաջնությունում Հալկն անցկացրած 26 հանդիպումներում դարձել էր 16 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 466 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0