18:15 Մեկ "կրակոցով"` երկու "նապաստակ" | |
Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակներում Կատալոնիայի "Նոու Կամպ" մարզադաշտում կայացած "Բարսելոնա" - "Ռեալ Մադրիդ" հանդիպումից հետո պարզ դարձավ, որ խաղային պատերազմում երկու կողմերից զոհեր է տվել միայն "Բարսելոնան": Այսպես, "կապտանռնագույնների" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ լուրջ վնասվածքներ են ստացել իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան և չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Նշվում է, որ Ինյեստան վնասել է ոտքի մի քանի մկանները, որի պատճառով ստիպված կլինի բաց թողնել 2-3 շաբաթ, իսկ ահա Սանչեսը մադրիդիստ Պեպեի հետ խաղային բախումից հետո վնասել է ուսի մկանը, որը չիլիացի հարձակվող շարքից դուրս է հանել 1-2 շաբաթով:
| |
|
Total comments: 1 | |
| |